Միջազգային

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի  ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Առաջին անգամն է, որ այս պաշտոնը կին է զբաղեցնում: Ես ակնկալում եմ կառուցողական համագործակցություն նոր կառավարության հետ այն մարտահրավերների ֆոնին, որոնք մենք պետք է միասին հաղթահարենք: »,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում