Միջազգային

Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կանցլերը ասել է գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:

«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում