Միջազգային

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 627 միլիոնի

2 րոպեի ընթերցում

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 627 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմելէ 626 միլիոն 888 հազար 732: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 575 հազար 629 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 150 հազար 292 եւ 1 մլն 067 հազար 190, Հնդկաստանում՝ 44 միլիոն 638 հազար 636 եւ 528 հազար 953, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 692 հազար 887 եւ 157 հազար 296, Բրազիլիայում՝ 34 միլիոն 771 հազար 320 եւ 687 հազար 423, Գերմանիայում՝ 35 միլիոն 098 հազար 062 եւ 152 հազար 278 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 844,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3263, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3193, Ֆրանսիայում՝ 2383, Գերմանիայում՝ 1815, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում