«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն ու մրցույթի 2019 թվականի հաղթող Դունկան Լոուրենսը զուգերգ են հրապարակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և մրցույթի 2019 թվականի հաղթող, Նիդերլանդների պատվիրակ Դունկան Լոուրենսը երկրպագուներին են ներկայացրել WDIA (Would Do It Again) երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործությունն արդեն համացանցում է:
Ավելի վաղ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենաշատ լսված հինգ երգերից մեկն էր դարձել: Երգը քավր տարբերակով կատարել էր նաև Դունկան Լոուրենսը: