Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Սասունցի Դավիթն» ՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2024

7 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Սասունցի Դավիթն» ՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի մանկապատանեկան մշակումն առաջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:

Նարինե Աբգարյանի «Շոկոլադե Պապիկը» երկրորդ տեղում է։ Նորվեգիայի Բերգեն քաղաքում իր առօրյայով ապրում է նորվեգական միանգամայն սովորական c մի ընտանիք՝ մայրիկը, հայրիկը, վեցամյա Մարտինը և նրա ավագ քույրը՝ Մաթիլդան: Բայց ամեն ինչ փոխվում է, և կյանքը դառնում է արկածներով լի, երբ նրանց հյուր է գալիս Օսկար պապիկը, որին երեխաները նախկինում երբեք չէին տեսել: Զուր չէ, որ Օսկարին Շոկոլադե պապիկ էին անվանում. չէ՞ որ նա սարսափելի քաղցրակեր է և առանց կոնֆետի, առանց շոկոլադի ապրել չի կարող։ Ու նաև, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, նա կարողանում է քայլել առաստաղով: Իսկ թե ինչեր պատահեցին կլանող գաղտնիքներով ու արկածներով լի այս գրքում, կարդա՛ այն և կիմանաս:

Երրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Չորրորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Հինգերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Փամելա Լինդոն Թրեվերսի «Մերի Փոփինս» վեցերորդ տեղում է։ Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Ռոալդ Դալին «Մաթիլդա» գիրքը յոթերորդ տեղում է։ Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ-մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան, իրոք, արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…

Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» ութերորդն է։ «Ի՜նչ գեղեցիկ բույս է» ուրախ– ուրախ ասաց արջուկն՝ իր այգում մի նոր բույս տեսնելով: Արջուկն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում » տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» իններորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։ 

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» տասներորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

 

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»հեղ. հրատ102
20Նարինե Աբգարյան, «Շոկոլադե Պապիկը» Արևիկ76
30Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը»GSM75
4*Չարլին-և-շոկոլադի-գործարանը-01.jpgՌոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» Անտարես46
5*

 

«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» 

 

Դավինչի45
6-2Փամելա Լինդոն Թրեվերս, «Մերի Փոփինս» Զանգակ45
7*3ad6e36fb12a97bcf7be06a1c6019bc3.jpg

 

Ռոալդ Դալի, «Մաթիլդա» 

 

Անտարես39
8*Ինչպես-ծաղկեց-գազարը-01.pngԿատարինա Մացուրովա, «Ինչպես ծաղկեց գազարը» Զանգակ37
9*Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը» Դավինչի36
10-5

 

Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

 

Բուկինիստ33

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում