Հասարակական

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվեց Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվեց Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022 թ․ հոկտեմբերի 19-ին իրականացրեց Երևան-Եկատերինբուրգ- Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ու չվերթի առաջին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրել են խորհրդանշական ժապավենը։

«Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»,- չվերթերի մեկնարկի կապակցությամբ նշեց Արամ Անանյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում