Միջազգային

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

1 րոպեի ընթերցում

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ:

«ԶԱԷԿ-ը վերականգնել Է միացումն Էլեկտրահաղորդման իր միակ մնացած գործող գծին (750 կիլովոլտ լարվածությամբ) այն բանից հետո, երբ այն երրորդ անգամ Էր կորել տասն օրվա ընթացքում»,-ասվում Է Գործակալության կայքում տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հաղորդել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը տասն օրվա մեջ դադարեցվել Էր արդեն երրորդ անգամ: ԱԷԿ-ն Էլեկտրականություն Է ստացել պահուստային համակարգի միջոցով: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, այն ունի վեց Էներգաբլոկ: Ներկայում կայանն ԷլեկտրաԷներգիա չի մշակում. սեպտեմբերի 11-ին դադարեցվել Է վերջին աշխատող ռեակտորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում