Սպորտ

Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանն ապահովել է առնվազն երկու մեդալ Եվրոպայի առաջնությունում: 69 կգ քաշային Անի Հովսեփյանը 2-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել հունգարացի Ռեգինա Լակոսին, մրցավարը հաշիվ է բացել և, տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա, դադարեցրել է մենամարտը:

Անի Հովսեփյանը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:

Ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում