Որոշում չկա, քննարկումներ կան. Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից դիտորդներ գործուղելու հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղելու հարցը կարող է քննարկվել միայն ՀԱՊԿ խորհրդի նիստում. այս պահին որոշում չկա, կան քննարկումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին:

Լրագրողը հիշեցրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը:

Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որին անդամակցում է, և կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել:

«Եկել են այդ պաշտոնյաները, և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, որը ներկայացված է բոլոր անդամ պետություններին: Քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառում այժմ: Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, թե երբ կարող է տեղի ունենալ Խորհրդի՝ բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նոր դիտորդական առաքելության գործուղումը: Այս փուլում ենք այժմ, որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա Խորհրդի նիստ: Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե կազմակերպությունը որքանով է ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա ագրեսիա է ՀՀ-ի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր