Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»,-ասաց նա:

Պատասխանատուների խոսքով` միասնական տոմսային համակարգի փաթեթը ամբողջականացվել է և դրվել մրցույթի: Նախորդ տարվա վերջին մրցույթը կայացել է, որոշակի քննարկումներ կային հաղթողի հետ, այս պահի դրությամբ դիտարկվում է մրցույթը վերահայտարարելու տարբերակ:

Միասնական տոմսային համակարգի իր մեջ ընդգրկելու է մետրոն և շուրջ 946 միավոր վերգետնյա շարժակազմը:

Հայերեն Español

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին