Միջազգային

Սիրիայում Թալբիս քաղաքի քաղաքապետը զոհվել Է ավտոմեքենայի պայթելու հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Սիրիայում Թալբիս քաղաքի քաղաքապետը զոհվել Է ավտոմեքենայի պայթելու հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել Է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sham FM ռադիոկայանը: «Հոմս նահանգի Թալբիսի քաղաքային խորհրդի ղեկավարը զոհվել Է նրա ավտոմեքենայի մեջ դրված պայթուցիկ սարքի աշխատելու հետեւանքով»,-հաղորդել Է ռադիոկայանը: Խմբավորումներից ոչ մեկը ներկա դրությամբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում