Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ. Գլխավոր դատախազություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված ժամանակահատվածում Վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը:

2022 թվականի ինը ամիսների ընթացքում վարչության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ, որից 259 քրեական վարույթ նախաձեռնվել է 2022 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Տնտեսական հանցագործություններով քրեական գործերը հարուցվել և քննվել են հիմնականում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու, կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ:

Նշված ժամանակահատվածում քննված և քննվող քրեական գործերով, ինչպես նաև՝ նախապատրաստված նյութերով, պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ 632 մլն 799 հազար 337 դրամ, որից պետական բյուջե վերականգնվել է 18 մլրդ 293 մլն 707 հազար 319 դրամը:

Վճարման հիմքով մերժված նյութերի, կարճված քրեական գործերի և կարճված քրեական վարույթների քանակը 12 է:

Հայերեն

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները