Իրան

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են մոտ ապագայում Մոսկվայում անցկացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հայտարարությունը։

Ռուս նախարարի խոսքով՝ հանդիպմանը երկու երկրները կարող են հանդես գալ նոր նախագծերով, ինչպես նաև առաջընթաց գրանցել համագործակցության առկա ոլորտներում։

«Ես ակնկալում եմ, որ ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա 18-րդ նիստի շրջանակներում, որը տեղի կունենա մոտ ապագայում՝ Մոսկվայում, մենք նոր պայմանավորվածություններ ձեռք կբերենք ինչպես առկա, այնպես էլ հեռանկարային նախագծերի վերաբերյալ, որոնք, ի վերջո, կնպաստեն մեր երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանը»,- ասել է նա։

Ցիվիլյովի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեն՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա։

«Որպես ռուս-իրանական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական մշտական ​​հանձնաժողովի ռուսական մասի նախագահ՝ ես կցանկանայի նշել մեր փոխադարձ ցանկությունն՝ իրականացնելու համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնց մեջ կենտրոնական տեղն, իհարկե, զբաղեցնում են վառելիքի և էներգետիկայի ոլորտների նախագծերը»,- հավելել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում