Իրան

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։

«Զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այսպես նա պատասխանել է հանրապետության տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածին Իրանի արձագանքի մասին հարցին, որը ենթադրաբար քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին բանակցությունների ժամանակ։

Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու շուրջ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է ակտիվացնել Վաշինգտոնի ջանքերը՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ Միևնույն ժամանակ Թրամփը հնարավոր է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման հնարավորությունը և հայտարարել Թեհրանի հետ մեծ գործարք կնքելու ցանկության մասին։ Թրամփը հրամանը ստորագրել է Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում