Քաղաքականություն

ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանն ընդգծել են երկկողմ գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանն ընդգծել են երկկողմ գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ընդգծել երկու երկրների միջև գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական, մշակութային և տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացին։ 

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Սոբհանին ընդգծել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ ուղղված երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչը հարիր է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում