Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան միակողմանի որոշումէ ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդելէ Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում Է արտաքին գործերի նախարարությանը:

Նշվում Է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին:

Գործակալությունն ընդգծում Է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ Է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել Է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում Է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող Է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում:

Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

«ՄԵԾ ԴԱՍԱՄԻՋՈՑ». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների աշխատանքների ֆինանսավորման համար

Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Սովխոզնիկների և Զարգարյան փողոցները

«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Համաշխարհային բանկը Նեպալին կտրամադրի ավելի քան 163 միլիոն դոլար՝ ջրհեղեղի հետևանքների վերացման համար

Սոթքում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ

Գավառում «GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. տուժածները հոսպիտալացվել են

52 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում բռնկված հրդեհն արագ մարվել է. տուժածներ չկան