Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ՝ «R-Max»․ մինչև 500 Մբ/վ Ինտերնետ՝ նոր սերնդի գերհզոր WiFi 6 սարքերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ»-ը շարունակում է իր բաժանորդների սպասումներն իրականություն դարձնել՝ այս անգամ հանդես գալով երբևէ ամենաարագ առաջարկով:

Նոր փաթեթը «R-Max»-ն է, որը բաժանորդներին առաջարկում է Ինտերնետի չլսված բարձր արագություն՝ արդեն մինչև 500 Մբ/վ, նոր սերնդի գերհզոր Wi-Fi 6 սարքերով, և իհարկե, Սմարթ հեռուստատեսություն՝ բազմաժանր ալիքներով /մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

«R-Max» փաթեթին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ ստանալով ինտերնետի ավելի բարձր արագություն և ավելի շատ հեռուստաալիքներ։

Այսպիսով, «R-Max» փաթեթի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու աշխարհում մեծ պահանջարկ վայելող WiFi 6 սարքերից։ Շնորհիվ տեխնիկական ավելի մեծ հնարավորությունների՝ նոր սերնդի WiFi 6 սարքերը ապահովում են Wi-Fi լայն ծածկույթ, կայուն և որակյալ Ինտերնետ հասանելիություն բնակարանում։

«Մեծ սիրով և ոգևորությամբ մեր բաժանորդներին ենք ներկայացնում «R-Max» սակագնային փաթեթը: Այն ինտերնետի, հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի միասնական փաթեթ է, և իր հետ բերում է որակի նոր չափանիշներ ու ինտերնետի արագության նոր շեմ․ այս առաջարկի շրջանակում Ինտերնետի 500 Մբ/վ արագությունն արդեն իրական է։ Ավելին, գերհզոր WiFi 6 սարքերը կփոխեն պատկերացումները WiFi կապի մասին։ Նոր սերնդի սարքերի շնորհիվ կտրամադրենք էլ ավելի արագ, կայուն և որակյալ Ինտերնետ ընտանիքի բոլոր անդամների համար, բնակարանի ողջ տարածքում:»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Հատկանշական է, որ «R-Max» փաթեթով «Ռոստելեկոմ»-ն առաջարկում է տարբեր սակագնային պլանների ճկուն բազմազանություն։

«R-Max» փաթեթի մանրամասն պայմաններն՝ այստեղ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում