Վազգեն Ադամյանն ընտրվեց Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն էր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ավագանու նիստին մասնակցել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված բոլոր 21 պատգամավորները։

Օրենքի ուժով՝ Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել Վազգեն Ադամյանը, ով նույն պաշտոնում աշխատել է 2017-2022 թվականներին։ Նա շնորհակալություն է հայտնել համայնքի բնակիչներից եւ ավագանուց իրեն վստահության քվե տալու համար եւ հավաստիացրել, որ կանի հնարավորը համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները կարգավորելու ուղղությամբ, կարդարացնի բոլորի սպասելիքները։

«Այս նիստից հետո արդեն դադարում են Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները, քանի որ Շողակաթ համայնքը, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, միավորվում է Ճամբարակ համայնքին։ Դադարում են նաեւ Ճամբարակի ավագանու նախկին անդամների լիազորությունները։ Նորընտիր ավագանու այսօրվա նիստում որոշվեց Ճամբարակ համայնքի նոր ղեկավարի երդմնակալության օր սահմանել 2022 թվականի հոկտեմբերի 15-ը, իսկ առաջին նստաշրջանի մեկնարկի օր՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ը։ Այդ նիստում կընդունվի ավագանու գործունեության կանոնակարգը եւ համայնքապետարանի կանոնադրությունը, կձեւավորվեն հանձնաժողովները»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց