«Գազպրոմ»-ն Իրանի տարածքով գազի տարանցման հեռանկարներ ունի. նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադե
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ը հեռանկարային հնարավորություն ունի իր գազն Իրանի տարածքով հարեւան երկրներ փոխադրելու համար, այդ թվում՝ Պակիստան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն լրագրողներին ասել Է «Ռուսաստանի Էներգետիկական շաբաթ» համաժողովի կողասրահներում: «Իրանի հարեւանները գազի սպառման մեծ շուկա են:
«Գազպրոմ»-ի համար դա մեծ հնարավորություն Է Իրանի տարածքով իր գազն արտահանել Իրանի հարեւան երկրներ: Որպես օրինակ կարելի Է նշել Պակիստանը, որը գազի մեծ սպառող Է»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: