Միջազգային

Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի շտաբների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կհանդիպեն հաջորդ շաբաթ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի շտաբների ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կհանդիպեն հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի բարձրաստիճան զինվորականները հաջորդ շաբաթ եռակողմ հանդիպում անցկացնեն ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականների: Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ներկայացուցիչ գեներալ Կիմ Սին Գյումը եւ ԱՄՆ-ից ու Ճապոնիայից նրա գործընկերներ գեներալ Մարկ Միլլին ու Կոձի Յամաձակին հաջորդ հինգշաբթի օրը (Վաշինգտոնի ժամանակով) պետք Է մասնակցեն եռակողմ հանդիպմանը:

Նշում Է, որ նիստը կազմակերպվել Է այն լարվածության ֆոնին, որը պայմանավորված Է ԿԺԴՀ-ի կողմից մի շարք բալիստիկ հրթիռների արձակմամբ: Լարվածությունը Կորեական թերակղզում սաստկացել Է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումներ Է անցկացնում ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն բանի հետ կապված անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող Է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում: Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ դրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում