Միջազգային

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի․ Սթոլթենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի․ Սթոլթենբերգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման զորավարժություններ անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սթոլթենբերգի հայտարարությանը։

Նրա խոսքով, զորավարժությունները պլանավորվել են դեռևս Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից առաջ։

«Սրանք ստանդարտ զորավարժություններ են՝ համոզվելու համար, որ մեր միջուկային զսպիչ միջոցները մնում են անվտանգ, հուսալի և արդյունավետ: <...> Կարծում եմ, որ մեծ սխալ թույլ կտանք, եթե չեղարկենք կանոնավոր, վաղուց ծրագրված զորավարժությունները»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում