Միջազգային

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությանը։

Դուդան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։

«Ես գլխավոր քարտուղար Սթոլթենբերգին եմ փոխանցել Զելենսկիու խնդրանքը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով գումարելու մասին», - ասել է Դուդան։

«Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ասել է, որ լրջորեն մտածում է հանդիպում հրավիրելու մասին, մեծ հավանականություն կա, որ այս հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ»,- նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում