Մինսկում հայտարարել են Բելառուսի շուրջ իրադրությունը սրվելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել Է, որ հանրապետության շուրջ իրադրությունը սրվելու միտում ունի, սակայն չարժե խուճապի մատնվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրությունը մեր երկրի շուրջ այսօր իսկապես մնում Է լարված: Սրվելու միտում ունի: Իրադրությունն այսօր վերահսկվում Է ուժային բլոկի կողմից: Դուք տեսնում եք, որ նախագահն անձամբ Է վերցնում այդ իրադրության հսկողությունը, անցկացնում Է խորհրդակցություն, ցուցումներ Է տալիս: Ուստի չարժե խուճապի մատնվել»,-Վոլֆովիչի խոսքը մեջբերում Է «Բելտա» գործակալությունը:

Պետքարտուղարը հավելել Է, որ Արեւմուտքում, ցավոք, տարածում են այն կարծիքը, որ բելառուսական բանակը կարող Է հատուկ ռազմական գործողության մեջ մտնել Ուկրաինայի տարածքում: Հավատալով այդ կարծիքներին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ մի շարք եվրոպական երկրների ռազմա-քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտորեն քննարկում Է Բելառուսի դեմ ագրեսիայի հնարավոր տարբերակները:

«Ուկրաինայի իշխանության բարձրագույն Էշելոններում նույնպես քննարկվում Է Բելառուսին հարված հասցնելու հնարավորությունը, առաջին հերթին օգտագործելով մեր փախստականներին, որոնք գտնվում են այնտեղ. Կալինովսկու գունդը, Լիտվինի գումարտակը եւ մյուս անօրինական զինված կազմավորումները»,-նշել Է Վոլֆովիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել