Նոր Զելանդիան պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ մի խումբ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ պատժամիջոցների ցուցակի մեջ ավելացրել Է Ռուսաստանից 51 գործարարների, 24 պաշտոնյաների, որոնք կապված են ՌԴ-ին տարածքներ միացնելու հետ, եւ ռուսաստանյան երկու ընկերությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորացված ցուցակի համաձայն, որը հրապարակվել Է երկրի ԱԳ նախարարության կողմից, պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմբանկ»-ի կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովը, «Լուկօյլ»-ի նախկին գլխավոր տնօրեն Վագիտ Ալեքպերովը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության կառավարման նախագահ, «ՎնեշԷկոնոմբանկ»-ի նախագահ Սերգեյ Գորկովը, Mercury group-ի սեփականատեր եւ նախագահ Իգոր Կեսաեւը:

Իր հերթին Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանայա Մահուտան իր հայտարարության մեջ, որը մեջբերում Է 1news հեռուստաալիքը, հատկապես նշել Է, որ պատժամիջոցների տակ Է հայտնվել նաեւ Evraz Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Աբրամովը, որը «կապեր ունի Նոր Զելանդիայի հետ»: Նրա խոսքով՝ Աբրամովի եւ նրա ընտանիքի անդամների վրա կդրվի ուղեւորության արգելք, իսկ նրա ինքնաթիռներին եւ նավերին կարգելվի մտնել մեր օդային տարածք եւ նավահանգիստներ:

Նաեւ, Նոր Զելանդիայի հրապարակած ցուցակի համաձայն, պատժամիջոցների տակ են հայտնվել Խերսոնի մարզի կառավարության նախագահ Վլադիմիր Բեսպելովը, Զապորոժիեի մարզի կառավարության ղեկավար Անտոն Կոլցովը, ինչպես նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի մի շարք պաշտոնյաներ: Բացի այդ, նորացված պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են «Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը եւ « ИМА-կոնսալտինգ» PR-գործակալությունը: Մեր պատժամիջոցների նպատակն Է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ ոչ թե պատժել անմեղ նորզելանդացիներին»,-նշել Է Մահուտան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ