ԿԽՄԿ դադարեցրել Է գործունեությունն Ուկրաինայում անվտանգության նկատառումներից ելնելով. Reuters

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) որոշում Է ընդունել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել իր գործունեությունն Ուկրաինայի տարածքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը»,-ասվում Է ԿԽՄԿ-ի մամուլի քարտուղարի պատասխանում, որը գործակալությանն Է ուղարկվել Էլեկտրոնային փոստով:

Reuters-ը հաղորդել Է, որ Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը նույնպես հայտարարել Է օգնության ցուցաբերման ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչեւ անվտանգ դառնալը: Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայում օդային տագնապ Է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Մի շարք պայթյուններ են որոտացել առավոտյան Կիեւում, ինչպես նաեւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում, Օդեսայում եւ Խարկովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը