Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորում ձեւավորելու շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը: Նրա խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը:

«Միութենական պետության արեւմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում Է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել Է նա:

Այդ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո դեմ առ դեմ ձեւաչափով Պուտինի հետ հանդիպմանը, հավելել Է Լուկաշենկոն:

«Այդ խմբավորման հիմքը, ես միշտ այդ մասին ասել եմ, Բելառուսի Հանրապետության բանակն Է, զինված ուժերը: Պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ այդ խմբավորման ձեւավորումն սկսվել Է:

Այն, ըստ իս, ընթանում Է արդեն երկու օր: Տրվել Է իմ կարգադրությունը, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք այդ խմբավորման ձեւավորմանը»,-ընդգծել Է Լուկաշենկոն:

Այդ նույն խորհրդակցությանը Լուկաշենկոն հայտարարել Է պետության անվտանգության ամրապնդման համար նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, հավելելով, որ նախազգուշացվել Է Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: «Երեք արդեն ոչ պաշտոնական կապուղիներով մեզ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ հարված հասցնելու մասին»,-ասել Է նա:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ