Միջազգային

Զելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել Է իմ ելույթը»,-Զելեսնսկին գրել Է Twitter-ում:

Նա հավելել Է, որ Շոլցի հետ նաեւ քննարկել Է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու եւ վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում