ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի որոշման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ազգային անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ ավելի պարզ եւ անհամեմատ ավելի արագ քայլ կլիներ ԱՄՆ-ի ռազմական բոլոր մատակարարումների, վաճառքների եւ ռազմական այլ օգնության դադարեցումը Սաուդյան Արաբիային»,-գրել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան եւ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը իրենց հոդվածում, որը հրապարակել Է Politico հանդեսը: Նրանք նշել են, որ մտադիր են համապատասխան օրինագիծը Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ ներկայացնել հոկտեմբերի 11-ին:

Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիային զենքի վաճառքից ԱՄՆ-ի հրաժարումը լուրջ խնդիր կդառնա Էր Ռիադի համար, որն զգալի չափով կախված Է ամերիկյան ռազմական օգնությունից ու զենքից: Նա կարծում Է, որ թագավորությունը չի կարողանա անմիջապես անցնել այլ երկրներից մատակարարումների:

«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ներկայիս համակարգի եւ հնարավոր օտարերկրյա փոխարինողների միջեւ նվազագույն համատեղելիությունը՝ նա քիչ բան կկարողանա անել առաջարկվող օրինագծին արձագանքելու համար, բացի բարի կամքի ոգով ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին վերադառնալը»,-հավելել են օրենսդիրները:

Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում Է ընդունել օրական 2 մլն բարելով նավթարդյունահանման բաժնեչափերը կրճատելու մասին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ «հիասթափված Է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»: Իր կողմից, արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ճեպազրույցում նշել Է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՕՊԵՔ+ի այդ քայլը նշանակում Է, որ կազմակերպությունը «ճշտում Է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ