Միջազգային

Լա Մանշում մեկ օրում փրկել են 360-ից ավելի աղետի ենթարկված միգրանտների

2 րոպեի ընթերցում

Լա Մանշում մեկ օրում փրկել են 360-ից ավելի աղետի ենթարկված միգրանտների

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն մեկ օրվա ընթացքում հոկտեմբերի 9-ին մի քանի գործողությունների ընթացքում Լա Մանշում փրկվել են 360-ից ավելի միգրանտներ, որոնք աղետի են ենթարկվել՝ փորձելով հասնել բրիտանական ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ouest-France թերթը:

Հրատարակությունը, վկայակոչելով Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրայի կոմյունիկեն, հաղորդել Է, որ փրկարարական գործողություններում գործարկվել են Հսկողության եւ փրկության արագ հակազդման կենտրոնի նավեր, ռազմածովային ուժերի եւ ծովային ժանդարմերիայի պարեկային նավեր: Գործնականում ամեն անգամ նրանք աղետից փրկել են միանգամից մի քանի տասնյակ միգրանտների:

Կալե, Բուլոն-սյուր-Մեր եւ Դյունկերկ նավահանգիստներ հասցված միգրանտներտին հանձնել են փրկարարներին եւ սահմանապահ ոստիկանությանը: Որպեսզի հերթական անգամ հիշեցվի բրիտանական ափեր հասնելու նման փորձերի վտանգավորության մասին, պրեֆեկտուրան իր կոմյունիկերում կրկին ընդգծել Է, որ Լա Մանշը համարվում Է աշխարհում առավել լարված ծովային նավիգացիայի գոտիներից մեկը՝ ավելի քան 400 առեւտրական նավերով, որոնք մեկ օրում անցնում են նեղուցով:

Հաշվի առնելով հաճախակի անբարենպաստ օդերեւութաբանական պայմանները, դա կապված Է հսկայական ռիսկի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում