Միջազգային

ՌԴ-ն եւ Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն եւ Ղրղզստանը փաստաթղթեր են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Ղրղզստանը շուրջ 20 փաստաթուղթ են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ, որոնց թվում են երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել Է Զարգացման ռուս-ղրղզական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Ռուս-ղրղզական ներդրումային համաժողովի արդյունքներով, որը տեղի Է ունեցել Օշում հոկտեմբերի 7-8-ին, ստորագրվել է շուրջ 20 փաստաթուղթ 500 դոլար ընդհանուր գումարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ»,-հայտնել Է ԶՌՂՀ-ի նախագահ Արտեմ Նովիկովը. նրա խոսքը մեջբերում Է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նովիկովի խոսքով՝ այդ նախագծերի թվում Է գազոբետոնի գործարանի շինարարությունը եւ երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում