Միջազգային

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիեւին

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիեւին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Պրահայում:

Այն նվիրված Է Էներգետիկային եւ Ուկրաինայի իրադրությանը: Եվրախորհրդարանը նախօրյակին Ստրասբուրգում լիագումար նիստի արդյունքներով բանաձեւ Է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում Եվրամիության երկրներին կոչ Է արել՝ ուժեղացնել ռազմական օգնությունը Կիեւին, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումները: «Ուկրաինային հարկավոր Է ծանր սպառազինություն, տանկեր: ԵՄ-ի անդամ երկրները կարող են իրականացնել նման մատակարարումներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Էսկալացման»,-ասել Է Մետսոլան՝ Պրահայում բարձր մակարդակով հանդիպումն սկսվելուց առաջ, որին նա մասնակցում Է:

Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում