Մակրոնը կոչ Է արել պաշտպանել Եվրոպայի ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրոպային անհրաժեշտ Է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայում մեզ անհրաժեշտ Է պաշտպանել հանգուցային ենթակառուցվածքը. որոշ ժամանակ առաջ մենք տեսել ենք «Հյուսիային հոսք» գազատարի վրա գրոհները: Մենք ունենք ենթակառուցվածք, որը մեզ խոցելի Է դարձնում, դա վերաբերում Է ԵՄ-ի եւ մյուս անդամ (Եվրոպական քաղաքական հանրակցության) երկրներին (գազատարներ, մալուխներ, արբանյակներ):

Մեզ եվրոպական ռազմավարություն Է անհրաժեշտ դրա պաշտպանության համար»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրակցության առաջին նիստի արդյունքներին: Եվրոպայում ահաբեկչությունները Ռուսաստանի միանգամից երկու՝ «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» արտահանական գազատարներում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակամիտված դիվերսիան: «Հյուսիսային հոսք»-ի օպերատոր Nord Stream AG-ն հաղորդել Է, որ գազատարներում արտակարգ պատահարներն աննախադեպ են եւ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չԷ:

«Գազպրոմ»-ը հոկտեմբերի 3-ին հաղորդել Է, որ ճնշումը «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասված գծերում նորմալացել Է, գազի արտահոսքը դադարել Է, իսկ «Հյուսիսային հոսք-2»-ի եւս մեկ գծից գազը պոմպահանվում Է դրա ամբողջականությունն ստուգելու համար: Իր հերթին շվեդական առափնյա պահպանության ծառայությունն այդ նույն օրը հայտարարել Է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսը շարունակվում Է եւ նույնիսկ մի քիչ ավելանում Է: Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը նախաձեռնել Է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցում «Հյուսային հոսք» գազատարների վնասվածքներից հետո: Դանիայի արտաքին գործերի նախարար Յոպե Կոֆոդը հայտարարել Է կառավարության վճռական տրամադրվածությունը՝ Ռուսաստանին մերժել մասնակցելու տեղի ունեցած դիվերսիայի եւ մեղավորներին պարզելու հետաքննության գործին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ