Հասարակական

Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի եւ կտարվի Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Կաթողիկե Առաջնորդարանից, սա կարևոր իրադարձություն է կաթողիկե համայնքների համար:

Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնահատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստվածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երեւաց երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում