Եվրամիությունը գազի պահեստարանները լցրել Է ավելի քան 90 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի ներմղումը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններ շարունակվում են, դրանք լցվել են արդեն ավելի քան 90 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները:

Հոկտեմբերի 5-ին գազի օրվա վերջի (ավարտվել Է հոկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով 08:00-ին) դրությամբ գազի ստորգետնյա պահեստարանները (ԳՍՊ) լցվել են 90,12 տոկոսով, օրվա ընթացքում աճը կազմել Է 0,24 տոկոսային կետ: Ընդամենը դրանցում շուրջ 97,39 միլիարդ խորանարդ մետր Է: ԵՄ-ի կանոններով բոլոր երկրները մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք Է ԳՍՊ-ները լցնեն ոչ պակաս քան 90 տոկոսով: 80 տոկոսի ցուցանիշի դեռ չեն հասել Բուլղարիայում (77,79 տոկոս), Հունգարիայում (74,76 տոկոս) եւ Լատվիայում (53,13 տոկոս):

Ընդ որում ԵՄ-ում 27 երկրից ընդամենը միայն 18-ն ստորգետնյա կարողություններ ունի գազի պահպանման համար, իսկ դրանց տարողությունն անհավասարաչափ Է: Գազի պահեստարանները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում գազի սպառման 25-30 տոկոսը, ամռանը հաղորդվել Է Եվրահանձնաժողովի նյութերում: Նույնիսկ առավելագույնին մոտ պաշարները ԵՄ-ի խոշոր երկրների ԳՍՊ-ներում չեն երաշխավորում աշուն-ձմեռ ժամանակաշրջանի հուսալի անցկացում, կարծում Է «Գազպրոմ» ընկերությունը: Ավանդաբար ջեռուցման սեզոնը Եվրոպայում սկսվում Է սեպտեմբերի կեսերին, թեեւ անցյալ տարի այն լիարժեք մեկնարկել Է միայն նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ