Դրեզդենում 3,3 հազար մարդու տարհանում է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին պլանային տարհանումէ սկսվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում (Սաքսոնիայի երկրամաս), որտեղ նախօրյակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են գտել: Ինչպես հաղորդելէ քաղաքի ոստիկանությունը, տարհանումը վերաբերումէ շուրջ 3,3 հազար մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկյան ծագում ունեցող 250 կիլոգրամ կշռող ռումբը հայտնաբերվել Է Ֆրիդրիխսշտադտի շրջանում, տուրիստական կենտրոնից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ: Սակրավորները պլանավորում են օրվա ընթացքում վնասազերծել արկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ կեսին հիտլերյան Գերմանիայի վրա նետվել Է տարբեր տրամաչափերի ավելի քան 2 միլիոն ռումբ: Մոտավոր տվյալներով՝ դրանց 20 տոկոսը չի պայթել: Կանոնավոր կերպով արկերը հայտնաբերում են բանվորները ճանապարհներ անցկացնելու կամ նոր շենքերի հիմքերը գցելու ժամանակ:

Որպես կանոն, դրանք մարդկանց կյանքի համար ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում. սակրավորներն արկերը վնասազերծում են մի քանի ժամվա ընթացքում:

Մինչեւ այժմ ԳԴՀ-ում ամենամասսայականը եղել Է Մայնի Ֆրանկֆուրտի տարհանումը 2017 թվականի աշնանը: Այն ժամանակ վնասազերծման գործողության պատճառով իրենց տները ժամանակավորապես ստիպված Է եղել լքել 60 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ