Հասարակական

Կարեն Անդրեասյանն ավարտել է իր պաշտոնավարումը որպես Հայաստանի Արդարադատության նախարար

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ավարտել է իր պաշտոնավարումը որպես Հայաստանի Արդարադատության նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Անդրեասյանն ավարտել է իր պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է իր աշխատանքի ընթացքում ձեռք բերված հետևյալ արդյունքները:

Նա նշել է, որ արդեն իսկ ձևավորվել են Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ), պարեկային ոստիկանությունն ընդլայնվել էր դեպի 6 նոր մարզ, ստեղծվեց և հաջողությամբ սկսել է գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով և այլն:

«Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին: Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար:

Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»,- գրել է Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանն Արդարադատության նախարարի պաշտոնում է նշանակվել 2021 թվականի օգոստոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում