«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը ճանաչվել է Նիդերլանդների տարվա լավագույն ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Նիդերլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի և առցանց բաց քվեարկության միջոցով։

Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում, որին մասնակցել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն լքում է պայքարը

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները