Արհեստական բանականությունը կարող է փոփոխություններ բերել կրթության ոլորտում. քննարկում GIF-ի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականությունը կարող է փոփոխություններ բերել և մեծ դեր խաղալ կրթության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեցին ոլորտի մասնագետները Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են կրթության ոլորտի մարտահրավերները, որոնք արհեստական բանականությունը կարող է լուծել:

«Մենք ապրում ենք ավանդական կրթական աշխարհում: Հիմա մենք փորձում ենք փոխել դա: Մենք բավականին լուրջ կրթական բաց ունենք, քանի որ չենք կարողացել բավարարել յուրաքանչյուր երեխայի պահանջը: Մենք արդեն չենք կարողանում համակերպվել նրա հետ, երբ մեկը՝ որպես ուսուցիչ կամ դասախոս, կանգնած է բեմին և խոսում է, մնացածը լսում են: Այսպիսով՝ երեխան կենտրոնում չէ: Մենք փորձում ենք երեխային բերել կենտրոն: Այսպիսով` կարծում եմ, որ արհեստական բանականությունը կարող է որոշակի փոփոխություններ բերել հենց այս ոլորտում»,-ասաց Կալիֆոռնիայի դպրոցների տնօրենների ասոցիացիայից Ալիս Պետրոսյանը:

Նա նկատեց՝ Հայաստանում կարծում են, թե հետ են շատ հարցերում: «Բայց նույնիսկ ԱՄՆ-ում՝ զարգացած երկրում մենք խոսում ենք անհատականացման, ստեղծարար մոտեցումների մասին, և դրա հետ մեկտեղ չենք կարողանում դա ապահովել: Գուցե արհեստական բանականությունը դա անի»,-ասաց նա:

«Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն այն կարծիքին է, որ կրթության մեջ մեծագույն մարտահրավերը ուսումնառության արդյունավետությունն ու անհատականացումն է։ Այսպիսով` նա համարում է, որ արհեստական բանականությունը կարող է մեծ դեր խաղալ կրթության մեջ։

Ապա նա կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման օրինակ բերեց. «Պատկերացրեք դուք պատրաստում եք տեսանյութ, և այդ տեսանյութը կարելի է օգտագործել Հայաստանում։ Վիդեոն ավտոմատ կերպով կհարմարեցվի նոր լեզվին և նոր միջավայրին, նույնիսկ, տարիքային նոր խմբի պահանջներին, և դա կարվի ինքնաշխատ եղանակով»:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում