Բազմաթիվ ոլորտներում արհեստական բանականությունն ապահովել, ապահովում է և պետք է ապահովի նորարարություն. Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը կարևորում է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը՝ ապահովելու նորարարություն և առաջընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը:

Ավինյանը նկատեց, որ արհեստական բանականությունը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել աշխատուժին, մարդկանցից խլել աշխատատեղերը: «Բայց կարծում եմ, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այդքան էլ վախեցնող չէ: Այն իրականում այսօր փոխլրացնում, օգնում է աշխատուժին: Կան վերջին 10 տարիների ընթացքում իրականացված մի շարք հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ արհեստական բանականությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում»,-ասաց Ավինյանը:

Նա, հղում կատարելով Գլոբալ տնտեսական ֆորումի տվյալներին, նշեց, որ գալիք 10 տարվա ընթացքում արհեստական բանականությունը ստեղծելու է 133 մլն աշխատատեղ և շուրջ 80 մլն աշխատատեղ էլ վերացնելու է:

Կան բազմաթիվ ոլորտներ, ըստ նրա, որտեղ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել, այն այդ ոլորտներում կարող է բերել նորարարություն: Ըստ Ավինյանի՝ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել նաև կրթության ոլորտում:

«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը ապահովել է, ապահովում է և պետք է ապահովի նորարարություն և լավարկում: Մենք օգտագործում ենք շատ նման բաներ, օրինակ, դեմքով ճանաչումը (face recognition) կամ, երբ արհեստական բանականության գործիքներն օգնում են բարելավել քաղաքաբնակների կյանքը: Նման տեխնոլոգիաներն աշխատում են ի նպաստ նրանց, որոնք գիտեն այդ տեխնոլոգիաները, տիրապետում են դրանց, դրանից վախենում են նրանք, որոնք ծանոթ չեն և ասում են, թե նորարարությունը վատ է, իրենցից խլելու է իրենց աշխատանքը»,-ասաց նա:

Ավինյանը ընդգծեց՝ արհեստական բանականությունը ստեղծում է նոր որակ և նոր հնարավորություններ:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում