Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում արհեստական բանականության կուրսեր կանցկացվեն․ FAST-ի հիմնադիր տնօրեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր, գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«Հայաստանում առաջին անգամ անցկացվել են արհեստական բանականության դասեր: Աշխարհում ոչ մի տեղ ավագ դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ կուրսեր չկան։ Երիտասարդներին ավագ դպրոցից արհեստական բանականություն սովորեցնելը մեծ հոսք կապահովի թե՛ համալսարանների, թե՛ այն ընկերությունների համար, որոնք ցանկություն ունեն խորանալ արհեսատական բանականության մեջ»,- նշեց Օրուջյանը։

Նրա խոսքով՝ արհեստական բանականության մեջ չկան չեմպիոններ։

«Եթե Միացյալ Նահանգները միլիարդներ է ներդնում արհեստական բանականության ոլորտում, դա չի որոշում ոլորտում նրա դիրքերը։ Օրինակ՝ մեկ հայ երիտասարդի ալգորիթմական լուծման մեջ ներդրում կատարելն ավելի ձեռնտու կարող է լինել»,- նշեց նա։

Հայերեն English Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին