Հայ հիմնադիրների կողմից ստեղծված BigStory VC-ն հայտնել է նոր ներդրումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրների կողմից ստեղծված BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է ևս երկու հայկական ծագում ունեցող ստարտափ՝ Prelaunch.com-ը և Stylebit-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«Մենք ներդրում ենք անում, միայն երբ հավատում ենք, որ իդեան աշխարհի մակարդակով մրցակցային է, կարող է մեծ բան դառնալ և նրա հետևում լայն աշխարհայացքով, նպատակասլաց, կարգապահ թիմ է։ Ամենաուրախանալին այն է, որ այսպիսի թիմերը արագ տեմպով շատանում են Հայաստանում»,- նշել է Բաղդասարյանը։

Prelaunch.com-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստարտափներին փորձարկել գաղափարի կենսունակությունն ու պահանջարկը՝ իրական օգտագործողների կարծիքների ու արձագանքի հիման վրա։

Stylebit.io-ն թույլ է տալիս ինտեգրել դիզայն համակարգը միացյալ աշխատանքային հոսքում և միաժամանակ աշխատելու հնարավորություն տալ ամբողջ թիմին։

Այս ներդրումից հետո Big Story-ի ներդրումային պորտֆելը հասավ 9 ստարտափի, որոնց թվում են Docus, Zoomerang, BlueQubit, Sleep Doctor, WildLearner, ProdMap, Mythrill ընկերությունները։

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում