Միջազգային

Ուզբեկստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում

2 րոպեի ընթերցում

Ուզբեկստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետեւանքով պայթյուն Է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում (գտնվում Է Տաշքենդի մարզում): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մարզային խոկիմիյատը (վարչակազմը):

«Հոկտեմբերի 4-ին ժամը մոտավորապես 08:30-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) գործարանի սինթեզի արտադրամասում տեղի Է ունեցել հրդեհ, որը հանգեցրել Է պայթյունի»,-ասվում Է խոկիմիյատի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ուզբեկստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարները եւ տեխնիկան, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու եւ վերացնելու համար, պարզվում են պատահարի հետեւանքները:

«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ոչ մարդկանց բնակության վայրերը, ճշտում Է հանրապետության Էնոերգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատահարի վայր Է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում