Միջազգային

Բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում. Times

2 րոպեի ընթերցում

Բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում. Times

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում Էներգետիկական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times թերթը:

«Հնարավոր Է՝ Բրիտանիան «արտակարգ դրություն հայտարարի գազի մատակարարումների ոլորտում», որի շրջանակներում առանձին գազային Էլեկտրակայանների մատակարարումները կարող են դադարեցվել, ինչի պատճառով դրանք չեն կարողանա Էլեկտրականություն արտադրել»,-ասվում Է հրատարակության հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ Ofgem-ը նշում Է, որ մի շարք գազային Էլեկտրակայաններ կարող են սնանկանալ: «Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի վախը ԷլեկտրաԷներգիայի պլանային անջատումներից առաջ, որովհետեւ Միացյալ Թագավորությունը հույսը գազային Էլեկտրակայանների վրա Է դնում Էլեկտրականության մատակարարումների առավել մեծ բաժինն ստանալու համար»,-նշում Է հրատարակությունը:

Կարգավորիչը կարծում Է, որ առաջիկա ձմեռն ավելի «դժվար» կլինի, քան նախորդը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում