Պաշտոնական

Դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը. ԱԺ նախագահը՝ ՀՀ ազգային փոքրամասնություններին

1 րոպեի ընթերցում

Դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը. ԱԺ նախագահը՝ ՀՀ ազգային փոքրամասնություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ուղերձում նշված է. «Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ:

Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ եւ դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը:

Փոքրաթիվ, բայց մշակութային բազմազանությամբ մեր երկիրը հարստացնող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միասին ապրելու եւ համերաշխության լավագույն օրինակն են:

Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ Հայաստանն իրենց հայրենիքը համարող եւ սիրող մեր այլազգի քույրերին եւ եղբայրներին: Մենք գնահատում եւ հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքներն ու անձնազոհությունը, միշտ ձեր կողքին ենք, դրանում կասկած լինել չի կարող»:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում