Սպորտ

Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում Կապառոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նախագահին և երկրպագուներին:

«Հպարտ եմ իրար հետ ունեցած պահերով և չեմ դադարելու մտածել, որ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզ հետ: Ամենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան»,- գրել է իսպանացի մասնգետը:

Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմ համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում