Միջազգային

Սիրիայում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում

2 րոպեի ընթերցում

Սիրիայում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում խոլերայի բռնկումն առկա Է 10 նահանգներում եւ տարածվում Է երկրում. իրադրությունն անհանգստություն Է առաջացնում եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք, 33 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի խոլերայի եւ համաճարակային փորլուծի հիվանդությունների հարցերով խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոզան:

«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել Է 33 մարդ եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք: Իրադրությունը տուժած մուխավազներում զարգանում Է տագնապալի տեմպերով եւ տարածվում Է նորերում»,-սեպտեմբերի 30-ին նա ասել Է ՄԱԿ-ի ճեպազրույցում, որն անցկացվել Է Ժնեւում:

Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել Է, որ հիվանդների մահվան դեպքերի մեծ մասը կապված Է եղել այն բանի հետ, որ նրանք չափազանց ուշ են դիմել բուժհաստատություններին կամ տառապել են քրոնիկ հիվանդություններից: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Հալեպի նահանգում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կեղտաջրերում եւ սառցի արտադրության գործարանում, որն անմիջապես փակել են: Հրատարակությունների տվյալներով, բռնկման պատճառը կարող Է լինել Եփրատ գետից ջրառքը: Խոլերայի այս բռնկումն առաջինն Է երկար տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում