Միջազգային

Լեհաստանը մտադիր է Սկանդինավիայի երկրների հետ մշակել Բալթիկայի անվտանգության շուրջ հանձնարարականներ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը մտադիր է Սկանդինավիայի երկրների հետ մշակել Բալթիկայի անվտանգության շուրջ հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը մտադիր Է Շվեդիայի, Նորվեգիայի եւ Դանիայի հետ մշակել Բալթիկ ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման հանձնարարականներ: Սեպտեմբերի 30-ին այդ մասին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն որոշմանը համապատասխան, որը մենք ընդունել ենք չորեքշաբթի օրն Ազգային անվտանգության եւ պաշտպանության գործերի կոմիտեում, ես Գլխավոր շտաբի ղեկավարին հանձնարարեցի կոնսուլտացիաներ վարել Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի պաշտպանության հարցերի պատասխանատուների հետ Բալթիկայի անվտանգությանը վերաբերող հանձնարարականների մշակման շուրջ»,- գրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում