Հասարակական

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 12 դպրոցում դասապրոցես չի իրականացվում. Գեղարքունիքի մարզպետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Երեք բնակավայրում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան վնասվել է Կութում և 2 բնակարան՝ Վերին Շորժայում: Սոթքում 7 տուն ամբողջությամբ ավերված է և նորը կառուցելու խնդիր ունենք: Մնացածի մասով կարիքներն ամբողջությամբ գնահատված են, առաջիկա օրերին բնակիչներին կլինեն փոխանցումները, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասաց մարզպետը:

Այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցները, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներն ամբողջությամբ չեն աշխատել, այսինքն՝ դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ չի հաճախել դպրոցներ, 897 երեխաներ չեն հաճախել մանկապարտեզներ և նախակրթարաններ:

«Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: 1245 աշակերտ չի հաճախում դպրոց»,-ասաց Սարգսյանը:

Հայերեն English

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

ՊԵԿ-ում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցեր

Մարտի 29-ի միջոցառումների անոնս

Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով երկու անձ է ձերբակալվել

ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը

ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ

Հայ գերիների հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան

«Երևանյան բեսթսելեր». «Եգիպտոսի կախարդանքը» ՝ առաջատար. մանկական. փետրվար, 2025

Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի 4 ուսուցիչ Գերմանիայում փորձի փոխանակման հնարավորություն է ստացել