Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, սահմանել մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետները:

Կազմկոմիտեի անդամները ծանոթացել են բոլոր անվանակարգերին և առանձնացրել դրանցից հինգը՝

ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, գյուղատնտեսական գիտություններ, քիմիական գիտություններ, ռազմական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը:

Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատող փորձագետներ:

Փորձագիտական հանձնաժողովի ձևավորումից հետո կազմկոմիտեի մասնակցությամբ կհրավիրվի նիստ՝ հաստատելու հայտերի ընդունման ձևաչափին ներկայացվող պահանջները և գնահատման թերթիկի չափորոշիչները:

Նախնական պայմանավորվածությամբ՝ որոշվել է հայտերի ընդունման ժամկետը սահմանել մինչև 1 ամիս:

Նախարարությունից հայտնում են, որ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

Հայերեն

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA