Ճապոնիան կրկին առաջատար Է դարձել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան, որտեղ գործնականում ամբողջ համավարակի ընթացքում նշվել են վարակելիության ամենացածր ցուցանիշները, տասներորդ շաբաթն անընդմեջ աշխարհում առաջատարն Է քովիդի դեպքերի քանակով: Դա հետեւում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին շաբաթում Ճապոնիայում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 535 հազար նոր դեպք, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի Է, քան Ճապոնիային հաջորդող ԱՄՆ-ում, որտեղ հայտնաբերվել Է 361 հազար դեպք: Ճապոնիայում այժմ համավարակի յոթերորդ ալիքը նվազում Է: Վերջին օրը հայտնաբերվել Է վարակման շուրջ 50 հազար դեպք: Մինչդեռ, Տոկիոյի քաղաքական հետազոտությունների հիմնադրամի տվյալներով, կորոնավիրուսի նկատմամբ Ճապոնիայի բնակչության կոլեկտիվ իմունիտետը կարող Է կազմել շուրջ 90 տոկոս:

Այդ ֆոնին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել հոկտեմբերի 11-ից լիովին չեղարկել երկիր մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի տարածման իրավիճակի պատճառով: Վերացվում են երկիր ժամանողների օրական թվի սահմանաքանակները, կարճաժամկետ այցագրերի տրման սահմանափակումները եւ անհատական զբոսաշրջության արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ